Մատչելիության հղումներ

Ղրղզստանում նախագահական ընտրություններ են


Ղրղզստանում մեկնարկել է արտահերթ նախագահական ընտրությունների քվեարկությունը։ Ընտրությունները նշանակվել էին հոկտեմբերին Բիշքեկում տեղի ունեցած բախումներից և նախկին նախագահ Սորոնբայ Ժեենբեկովի հրաժարականից հետո։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, սակայն, քվեարկողների ակտիվության մակարդակն այսօր բավական ցածր է։ Քվեարկության առաջին վեց ժամերին տեղամասեր է այցելել ընտրելու իրավունք ունեցող Ղրղզստանի քաղաքացիների ընդամենը 18 տոկոսը։ Մայրաքաղաք Բիշքեկում ընտրություններին մասնակցել է ընտրողների միայն 17 տոկոսը։ Երկրի հարավային շրջաններում ընտրողների ակտիվությունն ավելի բարձր է։

Երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Օշումում ժամը 14-ի տվյալներով` քվեարկությանը մասնակցել է ընտրողների 23 տոկոսը։ Ղրղզստանի նախագահի պաշտոնին 17 թեկնածու է հավակնում։ Քվեարկությանը նախորդող օրերին անցկացված հարցումների համաձայն` հաղթանակի շանսեր ունի միայն ազգայնական գործիչ Սադիր Ժապարովը։ Նրա օգտին պատրաստ է քվեարկել ղրղզստանցի ընտրողների 64 տոկոսը։

Նախագահական ընտրություններին զուգահեռ Ղրղզստանում նաև համապետական հանրաքվե է անցկացվում, որի մասնակցիները պետք է որոշեն՝ արդյոք երկրում գործելու է կառավարման նախագահական, թե խորհրդարանական ձևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG