Մատչելիության հղումներ

Ինդոնեզիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով 62 մարդ է զոհվել


Շաբաթ երեկոյան Ինդոնեզիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով 62 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում են ասիական այս պետության իշխանությունները՝ հաղորդելով, որ տեղական ավիաընկերություններից մեկի՝ մայրաքաղաք Ջակարտայից Արևելյան Կալիմանտան կղզում գտնվող Պոնտիանակ բնակավայր ուղևորվող Boeing 737-ի հետ կապը ընդհանտվել էր թռիչքի մեկնարկից չորս րոպե անց։

Ինդոնեզիական իշխանությունների տեղեկություններով` վթարված օդանավի բեկորները հայտնաբերվել են Ջակարտայից ոչ հեռու՝ Ճավայի ծովում։ Ջրասուզակներին արդեն իսկ հաջողվել է ափ հանել վթարված օդանավի առաջին բեկորները, ինչպես նաև զոհերից մի քանիսի մարմինները։

Տեղական աղբյուրների տվյալներով` ավիավթարի պահին Ինդոնեզիայի մայրաքաղաքում և հարակից շրջաններում հորդառատ անձրև էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG