Մատչելիության հղումներ

Վիտալի Բալասանյանը ԼՀԿ պատվիրակությանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը


«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը Արցախում հանդիպել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

«Կարևորել ենք հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG