Մատչելիության հղումներ

Իրանը չի բացառում ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների արտաքսումը


«Եթե Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չվերացվեն մինչև փետրվարի 21-ը, Թեհրանը կարող է արտաքսել ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին», - այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի խորհրդարանի պատգամավոր Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին։

Իրանցի օրենսդրի խոսքով` պաշտոնական Թեհրանը նման քայլի կարող է դիմել՝ հիմք ընդունելով տարեվերջին ընդունված օրենքը, որի համաձայն եթե ֆինանսական, բանկային և նավթարդյունաբերության ոլորտներում ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցները չվերացվեն մինչև փետրվարի 21-ը, ապա Թեհրանն իրեն իրավունք կվերապահի արգելել Իսլամական Հանրապետության տարածքում գործող միջուկային օբյեկտներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից իրականացվող տեսչական այցերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG