Մատչելիության հղումներ

Կիմ Չոն Ունի խոսքով` Հյուսիսային Կորեայի «թիվ մեկ թշնամին ԱՄՆ-ն է»


Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չոն Ունն այս շաբաթ Փհենյանում կայացած կուսակցական համագումարի ընթացքում հայտարարել է, որ երկիրն առաջիկայում պետք է հզորացնի իր միջուկային զինանոցը՝ պատրաստ լինելով նաև «կանխարգելիչ և պատասխան հարվածներ հասցնելուն»։

Երկրի ղեկավարի ելույթի այս հատվածն այսօր հեռարձակել է Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը։ Կիմ Չոն Ունի խոսքով` ներկա փուլում Փհենյանի թիվ մեկ ախոյանը միջազգային ասպարեզում Միացյալ Նահանգներն է։

«Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքականությունը պետք է վերահասցեավորվի՝ կենտրոնանալով մեր հիմնական թշնամու և մեր նորարարական զարգացման գլխավոր խոչընդոտ հանդիսացող Միացյալ Նահանգների զսպմանը», - հայտարարել է Կիմ Չոն Ունը։

Դրա հետ մեկտեղ Հյուսիսային Կորեայի ղեկավարը նշել է, որ Փհենյանը առաջիկա տարիներին չպետք է չարաշահի իր միջուկային զինանոցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG