Մատչելիության հղումներ

Ջեյհուն Բայրամովը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին Հայաստանի վրա ճնշում գործադրելու կոչով


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեղադրում է պաշտոնական Երևանին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների «ոտնահարման և տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ուղղված քայլերի համար»։ Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարն այս մասին գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում։

Այն թվագրված է դեկտեմբերի 28-ով, սակայն հրապարակայնացվել է միայն երեկ։ Բայրամովի նամակի զգալի մասը նվիրված է հրադադարից հետո գերեվարված 62 հայ զինծառայողներին, որոնք ըստ Ադրբեջանի արտգործնախարարի` ծնունդով Շիրակի մարզից են. «Եվ Ադրբեջանի տարածքում են տեղակայվել դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով»։

Դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշին՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև կոչ է անում. «Օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները` համոզելու համար Հայաստանին զերծ մնալ ապակայունացնող գործունեությունից և դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG