Մատչելիության հղումներ

Մերրիք Գարլանդը՝ ԱՄՆ գլխավոր դատախազի թեկնածու


Ամերիկացի իրավաբան Մերրիք Գարլանդը, արխիվ
Ամերիկացի իրավաբան Մերրիք Գարլանդը, արխիվ

ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը հայտնել, որ փորձառու իրավաբան Մերրիք Գարլանդին կառաջադրի ԱՄՆ գլխավոր դատախազի թեկնածու (ԱՄՆ-ում դա համապատասխանում է արդարադատության նախարարի պաշտոնին):

Գարլանդին նախագահ Բարաք Օբաման 2016 թվականին առաջադրել էր Գերագույն դատարանի դատավորի թեկնածու, սակայն Սենատում հանրապետականներն 8 ամիս շարունակ արգելափակել են այդ հնարավորությունը և Դոնալդ Թրամփին ընձեռել են մեկ այլ թեկնածու առաջադրելու հնարավորություն:

68-ամյա Գարլանդը որևէ կուսակցության չի հարում, նա երկար տարիներ աշխատել է որպես փաստաբան և դաշնային դատախազ:

1993 թվականին Գարլանդը զբաղեցրել է ԱՄՆ գլխավոր դատախազի (արդարադատության փոխնախարարի) պաշտոնը, 1997 թվականին նախագահ Բիլ Քլինթոնի առաջարկով Վաշինգտոնում աշխատել է որպես դաշնային վերաքննիչ դատարանի դատավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG