Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան կփորձի հզորացնել բանակը և բարձրացնել մարդկանց կենսամակարդակը


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ելույթ է ունենում Աշխատավորական կուսակցության 8-րդ համագումարում, Փհենյան, 6 հունվարի, 2021թ.

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի մարտունակությունը կհզորացվի, քանի որ դա անհրաժեշտ է պաշտպանությունը երաշխավորելու համար:

Այդ մասին նախագահն ասել է Աշխատավորական կուսակցության 8-րդ համագումարում:

Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության համագումարը տեղի է ունենում աշխարհի մեծ մասից մեկուսացված և Արևմուտքի կողմից պատժամիջոցների ենթարկված երկրում առկա տնտեսական ճգնաժամի պայմաններում:

Վիճակն էլ ավելի են բարդացնում վերջին շրջանում տեղի ունեցած բնական աղետները:

Համագումարում Կիմ Չեն Ընը խոսել է բնակիչների կենսամակարդակը բարձրացնելու անհրաժեշտության մասին, նշելով, որ նախկինում այդ ուղղությամբ ընդունված մի շարք որոշումներ տակավին չեն իրագործվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG