Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանյուել Մակրոնի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակին և ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին հայ ժողովրդի համար ծանր օրերին նրա կողմից ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:

Նիկոլ Փաշինյանը և Էմանյուել Մակրոնը քննարկել են նաև հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG