Մատչելիության հղումներ

Հոնկոնգում տասնյակ ակտիվիստներ են ձերբակալվել իշխանափոխություն ծրագրելու կասկածանքով


Հոնկոնգ - Ոստիկանները ձերբակալում են ամերիկացի փաստաբան Ջոն Քլենսիին, 6-ը հունվարի, 2021թ․
Հոնկոնգ - Ոստիկանները ձերբակալում են ամերիկացի փաստաբան Ջոն Քլենսիին, 6-ը հունվարի, 2021թ․

Հոնկոնգի ոստիկանությունը տասնյակ ակտիվիստների է ձերբակալել, այդ թվում՝ քաղաքական, հասարակական գործիչների, իրավապաշտպանների։ Ձերբակալվել է նաև ամերիկացի փաստաբան Ջոն Քլենսին, նա ոչ կառավարական կազմակերպության՝ «Մարդու իրավունքների ասիական հանձնաժողովի» նախագահն է։

Ոստիկանությունը նրանց կասկածում է Հոնկոնգում իշխանափոխություն ծրագրելու մեջ։ 2020 թվականի հուլիսին ակտիվիստները մասնակցել էին ոչ պաշտոնական քվեարկությանը՝ Հոնկոնգի օրենսդիր մարմնում թեկնածուներ առաջադրելու համար։

Ոստիկանների գործողությունները՝ խուզարկությունները, ձերբակալությունները սկսվել են այսօր վաղ առավոտյան։ Շուրջ հինգ տասնյակ մարդ բերման է ենթարկվել։

Ոստիկանական գործողությունները կատարվում են անցած ամռանը Չինաստանի խորհրդարանում ընդունված օրենքի հիման վրա։ Պեկինը պնդում էր, որ օրենքն անհրաժեշտ է Հոնկոնգում անվտանգություն ապահովելու համար։

Հոնկոնգի բնակիչները, ինչպես նաև շատ փորձագետներ, քաղաքագետներ պնդում էին, որ այդ օրենքի նպատակն է ուժեղացնել ճնշումները Հոնկոնգի վրա, սահմանափակել ինքնավարության իրավունքները, ոստիկանությանը և անվտանգության ուժերին գործելու ազատություն տալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG