Մատչելիության հղումներ

97 թվականից ընդառաջ էինք գնում այդ պարտությանը, շեշտում է Վասակ Դարբինյանը


«2020 թվականը ամենածանր տարին է գոնե իմ կենսագրության մեջ, իմ սերնդակիցների հայացքով», - «Ազատության» հետ զրույցում ասաց գրող, հրապարակախոս Վասակ Դարբինյանը:

«Ժողովուրդը բախվել է մի փաստի, որը իր համար անակնկալ էր, սակայն, իմ խորը համոզմամբ, այդ անակնկալը պատրաստվել է, երևի թե 97 թվականից մենք ընդառաջ էինք գնում այդ պարտությանը: Ուղղակի քանի որ ամեն ինչ հիմնված էր կեղծ գաղափարախոսության, կեղծ արժեքների, ստի, խաբեության վրա, և ժողովուրդը միամտաբար ընդառաջ էր գնում այդ ամենին՝ հասարակությունը, մեր ժողովուրդը», - ընդգծեց հրապարակախոսը:

«Մենք այդ փուլային տարբերակը մերժելուց հետո, երբ որ ժամանակի իշխանությանը ինչ պիտակ ասես չկպցրին՝ էլ ազգադավ, էլ դավաճան, էլ պարտվողական քաղաքականության կրող, էլ հող ծախող, այդ ժամանակվանից հետո մենք սկսեցինք ընդառաջ գնալ այս պարտությանը», - նշեց Վասակ Դարբինյանը:

Հարցազրույցը կարող եք դիտել և լսել ստորև.

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG