Մատչելիության հղումներ

Բաքուն սադրանք է որակել Հայաստանի ԱԳ նախարարի այցը Ղարաբաղ


Ադրբեջանի ԱԳՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոք է հայտնել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի Արցախ կատարած այցի դեմ՝ այն որակելով սադրանք ու լարվածություն հրահրելու փորձ։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան ասել է, թե Արա Այվազյանի «անօրինական» այցը Լեռնային Ղարաբաղ հակասում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած զինադադարի համաձայնագրին։

«Պաշտոնական Երևանի պարտավորությունների խախտումը սադրանք է։ Ներքին լսարանին ուղղված նման գործողությունները չեն նպաստում տարածաշրջանի իրավիճակի նորմալացմանը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը, հավելով, թե Երևանը պետք է ընդունի տարածաշրջանի փոփոխությունները։

Հիշեցնենք, երեկ Ստեփանակերտում Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահի, Ազգային ժողովի նախագահի և ԱԳ նախարարի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG