Մատչելիության հղումներ

2020-ին աչքի ընկած քարոզչական ձախողումների վարկանիշը. EUvsDisinfo


Եվրահանձնաժողովի EUvsDisinfo տեղեկատվական նախագիծը, որի նպատակն է բացահայտել կեղծ լուրերը, այդ թվում՝ Կրեմլին մոտ կանգնած լրատվամիջոցների կողմից տարածվող, հրապարակել է 2020 թականին առավել աչքի ընկած քարոզչական ձախողումների վարկանիշը։

Առաջին հորզինականում է հայտնվել ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թունավորման շուրջ իրավիճակը, որը քննիչները անվանում են «ռուսաստանյան պետության մեծ խայտառակություն»։ Ընդ որում՝ նկատի ունեն ոչ թե բուն թունավորումը, այլ օպերացիայի ձախողումը, որն ուղեկցվել է «պրոֆեսիոնալիզմի ակնհայտ բացակայությամբ»՝ ինչպես Նավալնիին թունավորողների, այնպես էլ նրանց, ովքեր առաջ էին մղում տեղի ունեցածի «այլընտրանքային վարկածներ»։

Երկրորդ տեղում կորոնավիրուսի համաճարակի մասին ռուսաստանյան քարոզչամեքենայի կողմից կեղծ լուրերի տարածման փորձերն են, այդ թվում՝ Արևմուտքում մշակվող պատվաստանյութերի վերաբերյալ։ EUvsDisinfo նախագիծը շուրջ 700 հրապարակում է գտել, որոնք պարունակում էին համաճարակի վերաբերյալ իրականության չհամապատասխանող պնդումներ։

Երրորդ հորիզոնականը բաժին է հասնում ռուսաստանցի ռեժիսոր Նիկիտա Միխալկովին, ով իր հաղորդման ընթացքում ցուցադրել է կեղծ լուսանկարներ բելառուսական բողոքի ցույցերի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG