Մատչելիության հղումներ

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է բողոքի ակցիայի մասնակցած 17 անձի. AFP


Բողոքի ակցիա Թուրքիայում, 4-ը հունվարի, 2020թ.
Բողոքի ակցիա Թուրքիայում, 4-ը հունվարի, 2020թ.

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է 17 անձի, ովքեր մասնակցել են Բողազիչի համալսարանի նոր ռեկտորի նշանակման դեմ բողոքի ուսանողական ակցիային։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Գործակալության փոխանցմամբ, իրավապահները ոստիկանական ռեյդեր են իրականացնել քաղաքի 13 շրջաններում, ևս 11 ակտիվիստի որոնումները շարունակվում են։ Բոլորը կասկածվում են զանգվածային ակցիաների անցկացման կարգը խախտելու և իրավապահ մարմինների աշխատակիցներին դիմադրելու մեջ։

Նախօրեին Ստամբուլում առնվազն հազար մարդ է փողոց դուրս եկել նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից Բողազիչի համալսարանի ռեկտորի նշանակման դեմ։ Խոսքը Էրդողանի գլխավորած կուսակցության անդամ, տնտեսագետ Մելիխ Բուլուի մասին է։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Թուրքիայում համալսարանի ռեկտոր է նշանակվում Էրդողանի մերձավորը։

Մինչև 2016 թվականը թուրքական համալսարանների ռեկտորները ընտրվում էին քվեարկության միջոցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG