Մատչելիության հղումներ

Շուռնուխից 12 տուն կեսօրից անցնում է ադրբեջանական կողմին, հայտնում է գյուղապետը


Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 12 տուն կեսօրից անցնում է ադրբեջանական կողմին, այս մասին հայտնում է Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով` այդ տների շուրջ 40 բնակիչներ արդեն լքել են իրենց տները, նրանց մի մասը տեղավորվել է գյուղի հայկական վերահսկողության տակ մնացող տներում, մյուսներն էլ Գորիս, Կապան քաղաքներում են։ Հակոբ Արշակյանի փոխանցմամբ` ժամը 12-ին Ադրբեջանին անցնող հատվածից հայ զինվորականները դուրս կգան, հայկական կողմում, ըստ գյուղապետի, հայ և ռուս սահմանապահներն իրենց գործն անում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG