Մատչելիության հղումներ

Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի ԱԳ նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Դավիթ Բաբայանը


Դավիթ Բաբայան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանգրով Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնից։

Մայիլյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի սեպտեմբերից։

Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ Դավիթ Բաբայանն, ով 2020 թվականի մայիսից Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդականն էր, նշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարար՝ ազատվելով խորհրդականի պաշտոնից:

Ստորագրված մեկ այլ հրամանագրով՝ Վահրամ Բաղդասարյանն ազատվել է Արցախի ֆինանսների նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի պետական նախարար, ֆինանսների նախարար՝ ազատվելով պետական նախարարի պաշտոնից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG