Մատչելիության հղումներ

Ըստ լրատվամիջոցների՝ Իրանը Հորմուզի նեղուցում հարավկորեական նավթատար է ձերբակալել


Հորմուզի նեղուց, արխիվային լուսանկար
Հորմուզի նեղուց, արխիվային լուսանկար

Իրանը Հորմուզի նեղուցում ձերբակալել է հարավկորեական դրոշով նավարկող նավթատար մի նավ։ Իրանի պետական հեռուստաընկերությունն այսօր հաղորդել է, որ իշխանությունները նավը կանգնեցրել են նեղուցը և Պարսից ծոցը ենթադրաբար նավթի արտահոսքով աղտոտելու համար։

Կիսապաշտոնական «Ֆարս» գործակալությունը հաղորդում է, որ ռազմածովային ուժերը ձերբակալել են նավը։ Նավթատարը Սաուդյան Արաբիայից ուղևորվում էր Արաբական Միացյալ Էմիրություններ։

Այս օրերին տրածաշրջանում որոշակի լարվածություն կա կապված մեկ տարի առաջ իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության առաջին տարելիցի հետ։ Միացյալ Նահանգներն ատոմային սուզանավ է ուղարկել Պարսից ծոց, ինչպես նաև ռմբակոծիչները թռիչքներ են կատարել այդ շրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG