Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ ԱՄՆ-ի 117-րդ Կոնգրեսի նորընտիր անդամների երդմնակալության արարողությունը


Անցած կիրակի տեղի է ունեցել Միացյալ Նահանգների 117-րդ Կոնգրեսի նորընտիր անդամների՝ կոնգրեսականների և սենատորների երդմնակալության արարողությունը։

Սենատի մեծամասնության՝ հանրապետականների ղեկավար Միթչ ՄըքՔոնելն ասել է, թե սենատը նոր անդամներով աշխատանքը սկսում է «մարտահրավերների ժամանակաշրջանում»։

Ներկայացուցիչների տանը կոնգրեսականների երդմնակալությունից բացի, խոսնակի պաշտոնում վերընտրվել է Նենսի Փելոսին։ Նրա օգտին քվեարկել է 222 կոնգրեսական, դեմ` 212-ը։

Նոյեմբերին կայացած ընտրություններում դեմոկրատները ներկայացուցիչների տանը 11 տեղ են կորցրել։ Հանրապետակնների նկատմամբ նրանց առավելությունը կրճատվել է։

Իր խոսքում Նենսի Փելոսին ևս նշել է, որ նոր Կոնգրեսն աշխատանքը սկսում է «արտակարգ դժվարին» ժամանակաշրջանում։ COVID-19-ի համավարակից երկրում ավելի քան 350 հազար մարդ է մահացել։ Համավարակի դեմ պայքարը նա համարել է «հրատապ անհրաժեշտություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG