Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի պատճառով Չեխիայում խիստ սահմանափակումներ են


Անցած մեկ օրում Չեխիայում հաստատվել է կորոնավիրուսի գրեթե 5 հազար նոր դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը մոտեցել է 740 հազար 500-ի։ Հիվանդներից 11 հազար 960-ը մահացել է։

Չեխիայում հայտարարվել է ռիսկային ամենաբարձր աստիճան։ Դեկտեմբերի 27-ից փակ են առևտրի կենտրոնները, ռեստորանները, ծառայությունները, դրանք չեն աշխատել նաև Ամանորի տոներին։ Բաց են միայն պարենային խանութներն ու դեղատները։ Երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան ժամը 5-ը պարետային ժամ է հայտարարված։ Պրահայի մետրոպոլիտենը փակվում է 22։15-ին։

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG