Մատչելիության հղումներ

Մինսկում բողոքի ակցիաները չեն դադարում նաև 2021 թվականին


2021 թվականի առաջին կիրակին Բելառուսի մայրաքաղաքում անցնում է բողոքի ակցիաներով։ Մինսկի տարբեր շրջաններում ցուցարարները առավոտից սկսած դուրս են եկել փողոցներ։ Ակցիա է անցկացվել նաև Բելառուսի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մասնաշենքի մոտ։ Այստեղ ակցիայի մասնակիցները զորակցություն են հայտնել ձերբակալված լրագրողներին։

Բելառուսի ոստիկանությունը հայտնել է, որ Ամանորի տոներին ծառայությունն անցնում է ուժեղացված ռեժիմով ու պատրաստ են խափանել չթույլատրված ակցիանները։

Վերջին ամիսներին բազմամարդ ցույցեր են անցկացվում հատկապես կիրակի օրերին։ Իսկ բողոքի ալիքը բարձրացել է անցած օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո։ Պաշտոնական արդյունքներով վերընտրվել է երկիրը ավելի քան քառորդ դար ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ցուցարարները պահանջում են նրա հրաժարականը, նոր ընտրություններ անցկացնել, ազատ արձակել քաղբանտարկյալներին։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեն ճանաչում Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները, որն անցկացվել է բռնություններով ու ընտրակեղծիքներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG