Մատչելիության հղումներ

Վրաստանում COVID-19-ի դեմ պայքարում այսօրվանից կրկին խստացվում են սահմանափակումները


Կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով Վրաստանում հունվարի 3-15-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր։ Վերականգնվել են նախկին սահմանափակումները՝ չեն աշխատելու հանրային ու մասնավոր հաստատությունները, ձեռնարկությունները՝ բացառությամբ բանկերի, ռազմավարական նշանակության օբյեկտների ու առաջին անհրաժեշտության ծառայությունների։ Սահմանափակվում է քաղաքային ու միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը։

Մարդկանց ու մեքենաների տեղաշարժն ու երթևեկությունը արգելվում է երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան ժամը 5-ը։

Վրաստանում անցած մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 417 նոր դեպք, 24 ժամվա ընթացքում հիվանդությունից մահացել է 31 մարդ։

Համավարակի սկզբից մինչ հիմա Վրաստանում հաստատված COVID-19-ի դեպքերը անցել են 229 հազարի շեմը, վարակվածներից 2 հազար 603-ը մահացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG