Մատչելիության հղումներ

Կորոնավիրուս․ 2020-ը՝ աղետի ու վերաիմաստավորման տարի


Տարի, որ փոխեց ամեն ինչ` կենցաղից մինչև համաշխարհային տնտեսություն՝ մի քանի շաբաթում բնականոն դարձնելով այն, ինչ դեռ երեկ անհնար էր թվում:

2020-ը շատերի համար կմնա որպես անտեսանելի աղետի, խստագույն սահմանափակումների, մարդկային կորուստների և գործազրկության տարի:

Տարեսկզբին չինական Վուհանի շուկայում, ենթադրաբար, չղջիկից մարդուն փոխանցված վիրուսն ապացուցեց՝ տեխնոլոգիական նվաճումների հասած մարդկությունը դեռևս շատ բան չգիտի իր սեփական առողջության, բնության ու դրա հետ իր հարաբերությունների մասին:

Գարնանը, երբ անտեսանելի վիրուսը կաթվածահար արեց կյանքը գրեթե ողջ աշխարհում, Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր հավատացյալ հոտին դիմեց մի աղոթքով, որ տարվա ընթացքում շատերն էին հիշում ու մեջբերում:

«Մենք առաջ էինք շարժվում գլխապտույտ արագությամբ, վստահ, որ ուժեղ ենք և կարող ենք անել, ինչ կամենանք: Ձգտելով անձնական բարեկեցության՝ մենք թույլ էինք տալիս մեզ տարվել նյութականով և վազում էինք շահի ետևից, մեզ չէին կանգնեցնում մեր շուրջ մոլեգնող պատերազմներն ու անարդարությունը և ոչ էլ աղքատների և օգնություն աղերսող բնության ձայնն էինք լսում, մենք շարունակում էինք մեր ընթացքը՝ չնայելով ոչ մի բանի, վստահ, որ կարող ենք առողջ մնալ հիվանդ աշխարհում», - հայտարարել էր Հռոմի պապը:

Անտեսանելի ու դեռևս առեղծվածային վիրուսը մեկ տարում խլեց ավելի քան 1 միլիոն 700 հազար մարդու կյանք, վարակվեցին 80 միլիոնից ավելին, վարակվածներից յուրաքանչյուր չորրորդը՝ մոտ 20 միլիոնը այս պահին դեռ պայքարում է հիվանդության դեմ, 100 հազար մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Եվ եթե տարեսկզբին դեռ որոշ պետություններ կարող էին պարծենալ իրենց առողջապահական համակարգերով ու նորագույն տեխնոլոգիաներով, ապա համավարակից հետո ակնհայտ դարձավ՝ անկախ բյուջի չափից ու հնարավորություններից՝ հարուստ, թե աղքատ, բոլորն են նույն նավակում և նույնքան անպաշտպան:

«Ազատության» պատրաստած հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել և լսել ստորև.

Կորոնավիրուս․ 2020-ը՝ աղետի ու վերաիմաստավորման տարի
please wait

No media source currently available

0:00 0:12:16 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG