Ճանապարհային ոստիկանությունը հունվարի 1-2-ը հայտնաբերել է 58 ոչ սթափ վարորդ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Մասնավորապես, հունվարի 1-ին հանրապետությունում հայտնաբերվել է 23, իսկ հունվարի 2-ին՝ 35 ոչ սթափ վարորդ:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։