Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3330 մարմին, նույնականացվել է 436 դի


Որոնողա-փրկարարական աշխատանքներ մարտական գործողությունների վայրերում, դեկտեմբեր, 2020թ.
Որոնողա-փրկարարական աշխատանքներ մարտական գործողությունների վայրերում, դեկտեմբեր, 2020թ.

Հունվարի 1-ի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3 հազար 330 մարմին, «Ազատությանը» փոխանցեցին Առողջապահության նախարարությունից:

Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչ օրս մարմիններից և աճյուններից վերցվել է 1441 նմուշ: Հունվարի 1-ի դրությամբ մարմինների կամ աճյունների 871 նմուշ գտնվում է հետազոտման փուլում:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մինչ օրս դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել է 436 մարմին: Վերջին 10 օրերին նույնականացվել է 66 մարմին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG