Մատչելիության հղումներ

Դաղստանում ոստիկանները գնդակահարել են փողոցում կնոջը ծեծող տղամարդուն


Ռուսաստան - Ոստիկանության ավտոմեքենա Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում, արխիվ
Ռուսաստան - Ոստիկանության ավտոմեքենա Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում, արխիվ

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հյուսիսկովկասյան օկրուգի մամուլի ծառայությունը հունվարի 2-ին հաղորդել է, որ օգնության կանչով ժամանած ոստիկանի վրա հարձակվելու միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։

Ըստ հաղորդագրության՝ Կասպիցի ոստիկանության բաժանմունքը կնոջ վրա հարձակվելու ահազանգ էր ստացել։ Տեղ հասնելով՝ պարեկային խումբը տեսել էր, որ մի տղամարդ փողոցում ծեծում է կնոջը։ Չենթարկվելով կանգ առնելու ոստիկանների պահանջներին, տղամարդն ագրեսիվ վարքագիծ է դրսևորել՝ փորձելով հարձակվել իրավապահների վրա։ Ոստիկաններից մեկը նրա վրա կրակ է բացել, որի հետևանքով տղամարդը մահացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG