Մատչելիության հղումներ

Աֆղանստանում հունվարի 1-ին լրագրող է սպանվել


Աֆղանստանցի լրագրողները «Լրագրությունը հանցագործություն չէ» կարգախոսով ակցիա են իրականացնում, արխիվ
Աֆղանստանցի լրագրողները «Լրագրությունը հանցագործություն չէ» կարգախոսով ակցիա են իրականացնում, արխիվ

Աֆղանստանում անհայտ հանցագործների կողմից հունվարի 1-ին լրագրող է սպանվել։ Բայսմիլա Ադել Այմաքի ավտոմեքենան գնդակոծվել է Փուշտա Ղազակ կոչվող վայրում, երբ նա մոտակա գյուղում հարազատներին տեսակցելուց հետո տուն էր վերադառնում։

Բայսմիլա Ադել Այմաքն Աֆղանստանի արևմտյան նահանգում գործող «Ղոր Չագ» ռադիոյի մենեջեր տնօրենն էր ու նահանգի քաղաքացիական ակտիվիստներից մեկը։ Վերջերս նա Ֆեյսբուքում գրել էր, որ իր տան ու մեքենայի ուղղությամբ կրակ էր բացվել, ինչի մասին տեղեկացրել էր իրավապահներին։

Վերջին երկու ամսվա ընթացքում Աֆղանստանում 5 լրագրող է սպանվել։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Աֆղանստանը դասում է լրագրողների համար ամենավտանգավոր ու մահաբեր երկրների թվին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG