Մատչելիության հղումներ

Ղազախստանում արգելվեց մահապատիժը


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաև, արխիվ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ստորագրեց խաղաղ ժամանակ մահապատիժն արգելող միջազգային համաձայնագիրը վավերացող օրենքը։ Հիմա Ղազախստանի քրեական օրենսգրքից պետք է հանվեն մահապատիժ նախատեսող հոդվածները։

Ծայրահեղ այդ միջոցը նախատեսված էր ահաբեկչության և առանձնապես ծանր հանցագործությունների համար։ Մահապատիժ էր նախատեսված նաև երկրի նախագահի, ինչպես նաև առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևի դեմ մահափորձի դեպքերում։

Հետխորհրդային տարածքում մահապատիժը մնացել է միայն Բելառուսում։ 1990 թվականից ի վեր Բելառուսում ավելի քան 400 մարդ ենթարկվել է մահապատժի։

Ռուսաստանում 1996 թվականից մորատորիում է գործում՝ մահապատժի դատավճիռ չի կայացվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG