Մատչելիության հղումներ

Էրդողանի խոսքով` Թուրքիան մեծ հաջողությունների է հասել Ադրբեջանում և Լիբիայում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր ասել է, թե 2020 թվականը շատ ծանր տարի էր Թուրքիայի, ինչպես և ամբողջ աշխարհի համար, բայց Թուրքիան կարողացել է մեծ հաջողությունների հասնել Ադրբեջանում և Լիբիայում։

Ադրբեջանական լրատվամիջոցները նրա ելույթի այդ մասն են փոխանցում։ Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Էրդողանը տեսակոնֆերանսի միջոցով ելույթ է ունեցել երկրի արևելքում տրանսպորտային կամրջի բացման արարողությանը։

Նա ասել է, որ Էլյազիգ նահանգը Մալաթիային կապող Կյումյուրխան կամուրջը գծագրվել ու կառուցվել է տեղացի մասնագետների ուժերով, ու չնայած կորոնավիրուսի համավարակին, իշխանությունները շարունակել են ենթակառուցվածքների զարգացման ներդրումներ անել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG