Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից Վրաստանում թանկացել է էլեկտրաէներգիան


Վրաստանի էլեկտրաէներգիայի ու ջրամատակարարման սակագները կարգավորող ազգային հանձնաժողովի որոշմամբ հունվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է 3,5 թեթրիով։

«Թելասի» ընկերության ավելի քան 600 հազար բաժանորդները մեկ կիլովատտ/ժամի համար արդեն կվճարեն 18-26,6 թեթրի՝ կախված էլեկտրաէներգիայի օգտագործման աստիճանից։

«Էներգո-Պրո Ջեորջիա» ընկերության 860 հազար բաժանորդները մեկ կիլովատտ/ժամի համար կվճարեն 17,7-26,2 թեթրի։

«Գրուզիա օնլայն»-ը հաղորդում է, որ բնակչության մեծ մասը սակագնի փոփոխությունը չի զգա, քանի որ կառավարությունը որոշել է սուբսիդավորել ամսական 300 կիլովատտ/ժամից քիչ ծախսող ընտանիքներին՝ խոսքը մոտավորապես 1 միլիոն 600 հազար մարդու մասին է։

Էլեկտրաէներգիայի սակագինը 11-12 թեթրիով բարձրացել է նաև կոմերցիոն ձեռնարկությունների համար։ Այս ոլորտում կառավարությունը որոշել է սուբսիդավորել սննդարդյունաբերական ձեռնարկություններին, մասնավորապես ալրաղացներն ու հացի գործարանները էլեկտրաէներգիայի թանկացումը չեն զգա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG