Մատչելիության հղումներ

Սան Ֆրանցիսկոյում վանդալիզմի է ենթարկվել Նենսի Փելոսիի տունը


ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսի, արխիվ
ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսի, արխիվ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի Սան Ֆրանցիսկոյում գտնվող տունը ենթարկվել է վանդալիզմի։ Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին առանձնատան ավտոտնակի սպիտակ դուռը վանդալները աէրոզոլով ներկել են սև գույնով, նաև գրել են՝ «Վարձակալությունը չեղարկվում է», «Մենք ամեն ինչ ցանկանում ենք»։

Կարմիր ներկի հետքեր կան նաև տան մուտքի մոտ, ինչպես նաև ծառի վրա։ Մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ տարածքում խոզի գլուխ է հայտնաբերվել։

Նման արարքի դրդապատճառները պարզ չեն։ Վերջին նախաձեռնությունը, որ դեմոկրատները ցուցաբերել են Կոնգրեսում, կորոնավիրուսի հետևանքները մեղմելու նպատակով ամերիկացիներին ցուցաբերվող ուղիղ օգնությունը մեծացնելու հարցն էր, որպեսզի նախատեսված 600-ական դոլարի փոխարեն 2 հազարական դոլար հատկացվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG