Մատչելիության հղումներ

Սենատը հաղթահարեց Թրամփի վետոն


ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է ստորագրում, րխիվ
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է ստորագրում, րխիվ

Հունվարի 1-ին ԱՄՆ-ի Սենատը հաղթահարեց ռազմական բյուջեի վրա նախագահ Դոնալդ Թրամփի դրած վետոն։

Թրամփի նախագահության 4 տարիների ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ օրենսդիր մարմինը նրա վետոն հաղթահարում է, ինչը տեղի ունեցավ գործող նախագահի լիազորությունների ավարտից ընդամենը 20 օր առաջ։ Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում Թրամփի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, հաշվի առնելով հարցի կարևորությունը նիստ անցկացրեց հունվարի 1-ին։

«Ես չեմ կարող հիշել, թե վերջին անգամ Սենատը երբ է հավաքվել Նոր տարվա օրը», - ասաց Սենատում դեմոկրատ փոքրամասնության ղեկավար Չաք Շումերը։

740 միլիարդ դոլար կազմող ռազմական բյուջեի օրինագիծը օրենսդիր մարմինն ընդունել էր ձայների գերակշիռ հարաբերակցությամբ։ Այս հարցում հանրապետականներն ու դեմոկրատները միակարծիք էին, քանի որ սպառազինություններ պատվիրելուց մինչև զինվորի աշխատավարձի վճարումը կախված է Պենտագոնի բյուջեի հաստատումից։ Երկու կուսակցությունների միանման դիրքորոշումը նաև ազդանշան էր նախագահ Թրամփին, որ նրա վետոն կհաղթահարվի։ Այնուհանդերձ, Թրամփը վետո էր դրել, ինչի մասին նա նախօրոք ասել էր։ Հունվարի 1-ին Սենատը նախագահի վետոն հաղթահարեց ձայների 81 «կողմ», 13 «դեմ» հարաբերակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG