Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ի ներկայացուցիչները պատրաստվում են այցելել Ուհան


Չինաստան - Ուհանում դիմավորում են Նոր տարին, 31-ը դեկտեմբերի, 2020թ.

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչները պատրաստվում են այցելել Չինաստանի Ուհան քաղաք։ Այս քաղաքը համարվում է կորոնավիրուսի տարածման օջախը։ Մեկ տարի առաջ այստեղից սկսվեց տարածվել COVID-19 կոչվող վիրուսը, որն աղետալի հետևանքներ թողեց ամբողջ երկրագնդի վրա։

2021 թվականի հունվարի 2-ի դրությամբ ամբողջ աշխարհում արձանագրվել է 84 միլիոն 400 հազար դեպք։ COVID-19-ից մահացել է ավելի քան 1 միլիոն 800 հազար մարդ։ Հիվանդությունից բուժվածների թիվը մոտենում է 60 միլիոնի։

Նոր դեպքերն այսօրվա դրությամբ ամենաշատն արձանագրվել են Ռուսաստանում, Մեքսիկայում, Ինդոնեզիայում, Ուկրաինայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG