Մատչելիության հղումներ

Արցախյան 44-օրյա պատերազմ


2020 թվականի սեպտեմբերի 27-ին` առավոտյան 7:10, Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ակնհայտ էր` Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմ էր սկսվել: Նույն օրը Հայաստանում և Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք:

«Շուշին չի ընկնելու, հայոց բանակը մինչև վերջ կռվելու է Շուշիի համար», - եռակողմ համաձայնագրի նախօրեին հայտարարում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Պատերազմից հետո արդեն Արցախի նախագահը պատմում է, որ նոյեմբերի 7-ին ամբողջությամբ կորցրել էին վերահսկողությունը Շուշիի նկատմամբ:

Շուշին այլևս հայկական վերահսկողության տակ չէ, ադրբեջանցիները Ստեփանակերտի մատույցներոմ են: Արցախի նախագահի խոսնակի այս գրառման առաջացրած լարվածությունը թուլացնում է վարչապետ Փաշինյանի գրառումը, թե Շուշիի համար մարտերը դեռ շարունակվում են, սակայն ընդամենը մի քանի ժամ անց` կեսգիշերին, Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը գիշերը` ժամը 1-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:

Պատերազմի 44-րդ օրը հաղթելու ենք հեշթեգով ապրող հանրությունը տեղեկացավ անասելի ցավոտ իրականության մասին: Մոտ 3 տասնամյակ հայկական ուժերի վերահսկողության տակ եղած 7 շրջանների հանձնում, ԼՂԻՄ-ի մաս կազմող Հադրութի ու Շուշիի կորուստ, ռուս խաղաղապահների տեղակայում, Հայաստանի տարածքով ցամաքային կապ Ադրբեջանի և դրա կազմի մեջ մտնող Նախիջևանի միջև, հազարավոր զոհեր և վիրավորների, բազմահազար տեղահանվածներ, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի ավելի քան 70 տոկոս և մեծ անորոշություն ու բազմաթիվ հարցեր: Արցախյան երկրորդ պատերազմը անասելի ցավոտ որոշմամբ դադարեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին:

«Ազատության» պատրաստած հաղորդումն արցախյան 44-օրյա պատերազմի մասին է:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG