Մատչելիության հղումներ

Շահագործման է հանձնվել «Թուրքական հոսք»-ի մեկ հատված` ռուսական գազը հասցնելով Եվրոպա


Սերբիայի և Թուրքիայի նախագահները

Հունվարի 1-ի առավոտյան Սերբիայում շահագործման է հանձնվել «Թուրքական հոսք» գազատարի մեկ հատված, որով ռուսական գազը հասնում է Եվրոպա։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի խոսքերով` գազատարի նոր հատվածը մեծ նշանակություն ունի սերբական տնտեսության և արդյունաբերության առաջընթացի համար։

Դեկտեմբերի վերջին ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել «Թուրքական հոսքի» կառուցման մասնակիցների դեմ պատժամիջոցների փաթեթին։ Վաշինգտոնում պնդում են, որ նախագիծը սպառնալիք է Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար, և Ռուսաստանի կողմից այն կօգտագործվի որպես քաղաքական ճնշման լծակ։ Ռուսաստանը հակադարձում է՝ հավաստիացնելով, որ Ուկրաինան շրջանցող գազամուղը տնտեսական, այլ ոչ թե քաղաքական նախագիծ է։

«Թուրքական հոսքը» սկիզբ է առնում Կրասնոդարի երկրամասի Անապա քաղաքի ափերից, ապա, անցնելով Սև ծովի հատակով, թուրքական ափ է դուրս գալիս Քըյըքյոյ բնակավայրի մոտ: Հատելով Թուրքիայի ողջ եվրոպական հատվածը՝ այն դուրս է գալիս Հունաստանին սահմանակից Իպսալա քաղաքի մոտ` ռուսական գազը տանելով հարավարևմտյան Եվրոպա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG