Մատչելիության հղումներ

Չեչնիայում ոստիկանի սպանության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը


Դեկտեմբերի 28-ին Չեչնիայում ոստիկանի սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` հարձակմանը մասնակցությունը փաստող ապացույցներ ահաբեկչական խմբավորումը չի ներկայացրել։

Միջադեպը տեղի է ունեցել Գրոզնիում, ըստ պաշտոնական վարկածի` Հասան և Հուսեյն Թիմուրզիև եղբայրները դանակով հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա` փորձելով վերցնել նրանց ամրացված զենքը։ Հարձակման ընթացքում սպանվել է մեկ ոստիկան, նրա գործընկերը վնասվածքներ է ստացել։ Թիմուրզիև եղբայրները ձերբակալության ընթացքում սպանվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG