Հունվարի 1-ից Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Գերմանիայից փոխանցվում է Պորտուգալիային։
«Ժամանակն է գործել հանուն արդարության, կանաչ և թվային վերականգնման». այս կարգախոսով առաջիկա վեց ամիսներին պաշտոնական Լիսաբոնը պետք է համակարգի ԵՄ կորոնավիրուսային օգնության փաթեթն ու COVID-19-ով պայմանավորված առողջապահական մարտահրավերները, այդ թվում` պատվաստանյութերի տարածումը:
Բացի համաճարակին առնչվող խնդիրներից, առաջիկա վեց ամիսներին Բրյուսելում պետք է լուծեն նաև «Բրեքզիթով» պայմանավորված խնդիրները, Եվրամիության միգրացիոն հարցերը։