Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորում է զորանալ հավատով և ամրապնդել վճռականությունը


Հայաստանի և Արցախի առջև ծառացած քաղաքական, տնտեսական և սոցիալական մարտահրավերները, հայրենիքի սահմաններին անկայուն խաղաղությունը, ապագայի անորոշությունը տկարացրել են մեր ժողովրդի զավակների լավատեսության ոգին, իր ամանորյա ուղերձում ասում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

«Հուսախաբ եք այո, բայց Աստծուն ապավինած լի ենք հավատով, որ պիտի հաղթահարենք դժվարին այս ճգնաժամը:
Այսօր էլ հավատում ենք, որ ներուժն ունի վերակազմակերպելու իր կյանքը, զորացնելու հայրենի պետությունը:

Հայրենաշինության սրբազան առաքելությունը հաջողությամբ պիտի պսակվի միայն մեր ժողովրդի առողջ ու կարող բոլոր ուժերի համերաշխ մասնակցությամբ և միաբանության ոգով», - նշված է Կաթողիկոսի ուղերձում:

Նա նաև հորդորում է` ստեղծված լրջագույն իրադրության առջև զորանալ հավատով և ամրապնդել վճռականությունը, որպեսզի ամենայն հանձնառությամբ կառուցենք հզոր, բարօր և անվտանգ հայրենիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG