Մատչելիության հղումներ

Արցախը վիրավոր է, սակայն կա և լինելու է. ՊԲ հրամանատարի ուղերձը


Արցախի և Հայաստանի պաշտպանության նախարարները, արխիվ
Արցախի և Հայաստանի պաշտպանության նախարարները, արխիվ

Արցախյան պատերազմը խոր վերքեր է թողել յուրաքանչյուրիս հոգում, ասված է Արցախի պաշտպանության նախարար Միքայել Արզումանյանի ուղերձում:

«Այո՛, պատերազմը չի ավարտվել այնպես, ինչպես մենք կցանկանայինք, սակայն հայ զինվորը, ծանրագույն մարտերի ընթացքում զոհաբերելով իր կյանքը, կորցնելով իր առողջությունը, ստիպված լինելով թողնել հայրենիքի մի մասը, չի կորցրել իր պատիվը: Թշնամական դաշինքի բացարձակ գերակայության պայմաններում հայ մարտիկների կատարածը, որը կարելի է բնութագրել միայն անօրինակ տոկունություն բառերով, հնարավոր է դարձրել մի իրողություն, ինչի հետ հաշվի է նստում ամբողջ աշխարհը. Արցախը վիրավոր է, սակայն Արցախը կա՛ և Արցախը լինելու՛ է», - նշում է Պաշտպանության բանակի հրամանատարը:

Վերջինս շեշտում է` յուրաքանչյուր Ամանոր անցնող տարին գնահատելու, իմաստավորելու և նոր տարվա նպատակները սահմանելու առիթ է. «Այո՛, այսօր ունենք այն, ինչ ունենք, սակայն դա չպետք է դառնա հուսալքվելու պատճառ: 2021 թվականը թո՛ղ լինի մեկնարկային կետ, որից պետք է շարժվենք առաջ՝ լի վճռականությամբ ու հավատով, պատրաստ միասնաբար իրականություն դարձնել այն նպատակները, որոնց համար իրենց կյանքը զոհաբերել են մեր քույրերն ու եղբայրները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG