Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր


Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն կատարել է մի շարք այցելություններ, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Նա այցելել է Կոտայքի թեմի ծաղկաձորյան ճամբար, ուր իր զորակցությունն ու օրհնությունն է բերել ճամբարում ապաստան գտած, Հադրութից տեղահանված 45 արցախցիներին։

Կաթողիկոսն այցելել է նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժում ստացող վիրավոր զինվորականներին, ապա ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ եղել Հայաստանի հարավային ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG