Մատչելիության հղումներ

Թեհրանի համոզմամբ, ԱՄՆ-ն պատերազմ սկսելու առիթ է որոնում


Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, արխիվ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները «պատերազմ սկսելու առիթ է որոնում»:

«Կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն նախագահ Դոնալդ Թրամփը և նրա վարչակարգը միլիարդներ են ծախսում «Բ-52» տեսակի ռմբակոծիչներ մեր տարածաշրջան ուղարկելու համար»,- Թվիթերում գրել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Նա ընդգծել է, որ «Իրանը պատերազմելու ցանկություն չունի, բայց հարկ եղած դեպքում բոլոր միջոցներով կպաշտպանվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG