Մատչելիության հղումներ

Ալիևի խոսքով` ռուս-թուրքական դիտորդական կենտրոնն առաջիկայում կսկսի գործել


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նստավայրում ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, Բաքու, 31 դեկտեմբերի, 2020թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ասել է, որ ռուս-թուրքական միացյալ դիտորդական կենտրոնը, որի նպատակն է հսկել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը, կսկսի աշխատել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

Այդ մասին Ալիևն ասել է Բաքվում` իր նստավայրում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի ղեկավարած պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում: Կենտրոնը տեղակայվելու է Աղդամի շրջանում:

«Առաջիկա տասն օրում, առավելագույնը երկու շաբաթում կենտրոնը կսկսի գործել»,- ասել է Ալիևը:

Թուրք զիվորականների հետ հանդիպման ընթացքում Ալիևը նաև կարևորել է Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա տրանսպորտային միջանցքների ձևավորումը և ասել, որ այդ նպատակով արդեն աշխատանք է կատարվում:

XS
SM
MD
LG