Մատչելիության հղումներ

Ադենի օդանավակայանի վրա կատարված հարձակման հետևանքով առնվազն13 մարդ է սպանվել


Յեմենի հարավում գտնվող նավահանգստային Ադեն քաղաքի օդանավակայանի վրա այսօր կատարված հարձակման հետևանքով առնվազն 13 մարդ է սպանվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Հարձակման թիրախում Եմենի նոր կառավարության անդամներն էին, որոնք ժամանել էին Սաուդյան Արաբիայից։ Al Hadath գործակալությունը հաղորդում է, որ նախարարները չեն տուժել, նրանց հաջողվել է տեղափոխել նախագահական նստավայր։

Դեկտեմբերի 26-ին Սաուդյան Արաբիայում տեղի էր ունեցել Եմենի նոր կառավարության անդամների երդմնակալության արարողությունը։ Նոր կառավարությունը ձևավորվել է անցած տարի Սաուդյան Արաբիայի, Եմենի պաշտոնական իշխանությունների ու անջատականների միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա։

Եմենում զինված պայքար է ընթանում Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող կառավարության զորքերի և իրանամետ հուսիտ ապստամբների միջև, որոնք վերահսկում են երկրի տարածքի մի մասը, այդ թվում՝ մայրաքաղաք Սանան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG