Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Լուկաշենկոն սև բերետ ստանալով «ընդունվել» է ՕՄՕՆ-ի շարքերը


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում այցելել է ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի բազա, որտեղ ՕՄՕՆ-ի հրամանատարը նրան սև բերետ է նվիրել, խորհրդանշական կերպով նրան ընդունելով իրենց շարքերը։ Լուկաշենկոն համբուրել է բերետը, բայց գլխին չի դրել։

Բելառուսում նախագահական ընտրություններից հետո արդեն կես տարի շարունակվում են բողոքի ցույցերը պաշտոնական տվյալներով վերընտրված Լուկաշենկոյի իշխանության դեմ։ Իրավապաշտպանները ոստիկանությանը մեղադրում են ցուցարարների հանդեպ բռնարարքների դիմելու, սպանություններ ու խոշտանգումներ կատարելու մեջ։

Օգոստոսի 25-ի ցույցերի ժամանակ Լուկաշենկոն կալաշնիկով ինքնաձիգը ձեռքին դուրս էր եկել իր նստավայրի անվտանգությունը ապահովող ՕՄՕՆ-ի մոտ։ Մեկ այլ տեսանյութում ավտոմատով զինված Լուկաշենկոն ուղղաթիռից հետևում էր Մինսկում ծավալվող իրադարձություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG