Մատչելիության հղումներ

Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան, 100 հազար COVID-ի ախտորոշման թեստ


Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան, 400 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100 հազար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստ, 200 հազար նմուշառման ձողիկ, ինչպես նաև պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ, որը ծառայելու է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին, հատնում է Առողջապահության նախարարությունը:

Միայն այս տարի հանրապետության բժշկական կենտրոններում տեղադրվել է թթվածին արտադրող 8 կայան: «Ընդհանուր առմամբ այս պահին ունենք 16 կայան, ինչը մեծապես կնպաստի COVID-19-ի դեմ պայքարում անխափան և արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG