ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգից նոր ընտրված կոնգրեսական Լյուկ Լեթլոուն դեկտեմբերի 29-ի երեկոյան մահացել է կորոնավիրուսի հետևանքով` այդպես էլ չհասցնելով ստանալ մանդատը։ Նրա մոտ COVID-19 վիրուսը շատ արագ է զարգացել։ Նրա ընտրարշավի մենեջերը հայտնել է, որ Լյուկ Լեթլոունի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել դեկտեմբերի 18-ին, հաջորդ օրը նա տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ դեկտեմբերի 22-ին նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժին, որտեղ էլ մեկ շաբաթ անց մահացել է։
Հանրապետական կուսակցության անդամ, 41-ամյա Լյուկ Լեթլոուն հաղթել էր դեկտեմբերի 5-ին կայացած քվեարկության երկրորդ փուլի արդյունքում։ Գալիք կիրակի նախատեսված երդմնակալության արարողությամբ նա պետք է ստանար կոնգրեսականի մանդատը։