Մատչելիության հղումներ

Լոնդոնն ու Անկարան ազատ առևտրի պայմանագիր ստորագրեցին


Բրիտանիան և Թուրքիան ազատ առևտրի պայմանագիր են ստորագրել։ Եվրամիության հետ առևտրային պայմանների շուրջ համաձայնություն ձեռք բերելուց հետո սա Լոնդոնի առաջին պայմանագիրն է այլ երկրի հետ։ Ըստ Բրիտանիայի կառավարության հաղորդագրության՝ Թուրքիա ապրանքներ արտահանող բրիտանական 7 հազար 600 ընկերությունների առկա արտոնյալ սակագները պահպանվում են։

Բրիտանիայի կառավարությունում միջազգային առևտրի հարցերով նախարար Լիզ Թրասը ասել է, որ կողմերը պահպանել են առևտրի ներկայիս պայմանները և նոր պայմանները համաձայնեցնելու են բացառապես միմյանց միջև։

Բրիտանիան Թուրքիայի շուկայում խոշոր խաղացողներից մեկն է։ Ըստ վիճակագրական տվյալների` Բրիտանիայի ու Թուրքիայի միջև երկկողմ առևտրի ծավալները 2019-ին կազմել են ավելի քան 25 միլիարդ դոլար։

Մինչ Եվրամիության հետ համաձայնությունը Լոնդոնն առևտրային խոշոր պայմանագրեր էր կնքել Ճապոնիայի, Կանադայի, Շվեյցարիայի և Նորվեգիայի հետ։

Դեկտեմբերի 31-ին լրանում է «Բրեքզիթի» անցումային շրջանի ժամկետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG