Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով է վարակվել Վրաստանի գլխավոր համաճարակաբանը


Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել երկրի գլխավոր համաճարակաբանը։ Ամիրան Գամկրելիձեն գլխավորում է Վրաստանի Հիվանդությունների և հանրային առողջության վերահսողության ազգային կենտրոնը։

Ամիսներ առաջ 69-ամյա Գամկրելիձեն արևմտյան առաջատար լրատվամիջոցների հետ զրույցներում պատմում էր կորոնավիրուսի դեմ Վրաստանի օրինակելի պայքարի մասին, որն առաջնորդում էին ինքը և ևս երկու գործընկերները։

Վրաստանում ամիսներ տևած համաճարակաբանական բարվոք վիճակից հետո վարակը սկսել է սրընթաց տարածվել։ Շուրջ չորս միլիոն բնակչություն ունեցող երկրում վարակվել է 224 հազար մարդ, մահացել 2 հազար 443 վարակակիր։

XS
SM
MD
LG