Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ալի Ասադովի հետ։ Երկու երկրների վարչապետերը ընդգծել են Լեռնային Ղարաբաղի վերականգնման հարցով համատեղ ջանքերը, այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան կառավարության մամուլի ծառությունը։
Ըստ ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության` Միշուստինն ու Ասադովը քննարկել են նաև ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր` հատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկ, արդյունաբերական, տրանսպորտային և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը: