Մատչելիության հղումներ

ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց 1000 դրամների փոխարեն 1500-ից 15 հազար դրամ գանձելու նախագիծը


Ազգային ժողովը միաձայն՝ 89 կողմ քվեով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Համաձայն փոփոխության՝ բարձրացվեցին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին կատարվող վճարումների դրույքաչափերը:

Ըստ օրինագծի, 1000 դրամի փոխարեն աշխատող քաղաքացիներից 1500-ից 15 հազար դրամ գանձել՝ ըստ աշխատավարձի չափի։

Ըստ օրինագծի՝ մինչև 100 հազար դրամ աշխատավարձ ստացողից ամեն ամիս կգանձվի 1500 դրամ, 101 հազարից մինչև 200 հազար դրամ ստացողից՝ 3000 դրամ, 201 հազարից մինչև 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում՝ 5500 դրամ, 501 հազարից մինչև 1 միլիոն դրամի դեպքում՝ 8500 դրամ, 1 միլիոն մեկ դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 հազար դրամ։

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը կկատարեն այլ դրույքաչափով` 18 հազար դրամից մինչև 180 հազար դրամ. մասնավորապես՝ մինչև 1 միլիոն 200 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում 18 հազար դրամ, 1 միլոն 200 001-ից մինչև 2 միլիոն 400 հազար դրամ հաշվարկման բազայի դեպքում 36 հազար դրամ, 2 միլիոն 400 001-ից մինչև 6 միլիոն դրամ հաշվարկման բազայի դեպքում 66 հազար դրամ, 6 000 001-ից մինչև 12 միլիոն դրամ հաշվարկման բազայի դեպքում 102 հազար դրամ և 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում 180 հազար դրամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG