Մատչելիության հղումներ

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիներին


Գերիներին Հայաստան տեղափոխող առաջին ինքնաթիռն Էրեբունի օդանավակայանում, 15-ը դեկտեմբերի, 2020

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրբեջանում գերությունից երեկ վերադարձած գերիներին:

Ըստ հաղորդագրության, հոսպիտալում կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ:

Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ևս 4 հայ գերիներ երեկ վերադարձան Հայաստան։ Այսպիսով վերադարձված գերիների թիվը հասավ 54-ի, թեև հայկական կողմում կան տվյալներ, որ գերեվարվածների թիվը մոտ չորս անգամ ավելի է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG